«Մենք ընտրեցինք «Խաղաղություն» երգը, որն ունի բավականին լուրջ խորհուրդ եւ հաղորդագրություն: Խաղաղություն, որը հնչում է երեխաների շուրթերից եւ կոչ աշխարհին, որպեսզի դադարեն պատերազմները: Երգի բովանդակության հիմքում ընկած է այն, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել, եթե մեծերն իրենց կողքին լինեն, եթե բոլորը լինեն միասին: Երգի երաժշտության հեղինակն է Գայանե Մկրտչյանը, ով հանրությանը հայտնի չէ, բայց շատ գեղեցիկ է ստեղծագործում, նա այնքան համեստ մարդ է, որ անգամ ամաչում էր իր աշխատանքները ներկայացնել, սակայն մենք շատ ենք հավանել նրա գրած երաժշտությունը: Խոսքերը հեղինակել է Անդրանիկ Գասպարյանն է, ում հետ մեր ստուդիան արդեն տարիներ շարունակ աշխատում է: Գործիքավորումն իրականացրել շատ տաղանդավոր Վահան Նահապետյանը: Ինչ վերաբերվում է տեսահոլովակին, մենք աշխատեցինք ռեժիսոր Մարիամ Գեւորգյանի հետ: Ինքս չեմ երգում այս աշխատանքում, փոխարենը իմ սաներր կողքին էի՝ ռոյալի առջեւ նստած: Այս տեսահոլովակում եւ ընդհանրապես իմ աշակերտների համար ես հենարան եմ»,- մանրամասնեց ՀՀ Վաստակավոր արտիստուհին:
