Մինչ ԱԺ-ն կսովորի Բաբլոյանին, Բաբլոյանն էլ ԱԺ-ին...


15:05 , 19 մայիս, 2017

Картинки по запросу արա բաբլոյանՉեմ հասկանում՝ ինչպես է «տարիքահարգության» այս ծայրահեղ սինդրոմը ախտահարել մեր առօրյայի բոլոր ոլորտները՝ դպրոցական հարաբերություններից սկսած, քաղաքականությամբ վերջացրած:

ԱԺ նոր նախագահի մասին լուրերը վերջապես լավ խոսնակ ունենալու հույսեր էին արթնացրել: Ընդ որում՝ խոսնակի «լավի» չափանիշը պետք է սկսել խոսքից:

Բայց ցանկություններն ու իրականությունը հազվադեպ են աղերսվում, և ԱԺ նոր նախագահի փաստն այդ դեպքերից է:

Չնայած Արա Բաբլոյանի անձի նկատմամբ սկզբունքային որևէ առարկության բացակայությանը՝ ես նրա կերպարը չէի պատկերացնում ԱԺ նախագահի աթոռին: Կարծում եմ՝ ինձ հետ նաև շատերը...