Սա լուրջ սկանդալ է, մնում է այնպես անել, որ համաշխարհային մամուլը խոսի սրա մասին


12:36 , 19 մայիս, 2017

Նայեցի տեսանյութը, որտեղ Էրդողանն անձամբ է հետևում, թե ինչպես են իր թիկնապահներն ու էրդողանականները հարձակվում խաղաղ բողոք իրականացնող հայ, քուրդ և եզդի ակտիվիստների վրա, ու հիշեցի գրքերում նկարագրվող դրվագները, թե ինչպես էին 100 տարի և ավել առաջ թուրք առաջնորդները բարձրունքներից հետևել խաղաղ ժողովուրդների վրա իրենց հրոսակախմբերի հարձակմանը։

Սա լուրջ սկանդալ է, մնում է այնպես անել, որ համաշխարհային մամուլը խոսի սրա մասին։