Մխիթարյանը` Մանչեսթեր Յունայթեդի տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)


10:05 , 19 մայիս, 2017

Armsport.am-ը գրում է.

 Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:

«Չէի կարող վրիպել, քանի որ փոխանցում էի ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ,- խմբ)»,- ասել է Մխիթարյանը մրցանակաբաշխության ժամանակ:

Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ է խփել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սանդերլենդի» հետ կայացած խաղում: