Մարզերում և հատկապես տուրիստական բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների պակաս:
Այդ խնդիրը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է: Վարչապետի հանձնարարականով՝ վերը նշված տարածքներում պետք է գիշերն աշխատող նվազագույնը մեկ հերթապահ դեղատուն ապահովել:
Ինչ վերաբերում է մարզերի տուրիզմի զարգացմանը, ապա Սևանում գործող պրոգրեսիվ գույքահարկի շնորհիվ գործարարները ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն: