1944թ. մայիսի 18-ին սովետական իշխանությունները իրականացրին Ղրիմի թաթարների աքսորը


03:53 , 18 մայիս, 2017
Image result for крым татары депортацияՊատմության մեջ այս օրը՝ 1944թ. մայիսի 18-ին, սովետական իշխանությունները սկսեցին իրականացնել ամենազանգվածային աքսորներից մեկը: Մայիսի 18-ի առավոտյան ՆԿՎԴ-ի մոտ 32-հազարանոց զորախմբի անմիջական մասնակցությամբ սկսվեց Ղրիմի թաթարների աքսորը դեպի Միջին Ասիա և Սիբիր: Մինչև մայիսի 20-ի ավարտը տևած գործողության ընթացքում գնացքներով աքսորվեց մոտավորապես 230 հազար մարդ: