Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հայտնվել են ապահարզանի եզրին


00:20 , 18 մայիս, 2017

Image resultՀոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը` Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ներկայումս ճգնաժամ են ապրում:

Radar Online-ի ներքին աղբյուրի խոսքերով` Քիմը երկրպագուներից և մամուլից թաքցնում է, թե որքան վատ են իր և Քանյեի հարաբերությունները: Զույգին մոտ աղբյուրը հայտնել է, որ նրանք միմյանցից հեռացել են. ռեփերը մեկնել է Վայոմինգ նահանգ երաժշտությամբ զբաղվելու, իսկ Քիմը մնացել է տանը՝ իր շոուի վրա աշխատելու համար:

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին և ունեն 2 երեխա: Քիմի համար դա երրորդ ամուսնությունն է: 2000-2004 թվականներին նա ամուսնացած է եղել երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի, իսկ 2011-2013 թվականներին` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: