ԵՄ դեսպանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ՝ բացատրություն տալու


14:37 , 17 մայիս, 2017

Картинки по запросу ալիկ երոյանցՊարզվում է՝ ժնևյան քննարկումների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով Հարավային Օսիա ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը, ըստ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման, ցուցաբերել է, մեղմ ասած, «անհասկանալի և անընդունելի վարք»:

Թբիլիսիի վրդովմունքի պատճառն այն է, որ Զալբերգը նշված այցի ժամանակ շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահ Ա. Բիբիլովին՝ այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել են հարավօսական լրատվամիջոցները:

Այդ կապակցությամբ Վրաստանում ԵՄ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու:

Վրաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ կապի մեջ են ԵՄ ղեկավարության հետ, և ակնկալում են Բրյուսելի համապատասխան արձագանքը: