Թե ինչ տեսք ուներ Երուսաղեմը Իսրայելի հիմնադրումից և հրեաների ներգաղթից առաջ


18:00 , 17 մայիս, 2017
Աշխարհում շատ քիչ վայրեր են այնքան փոփոխությունների ենթարկվել, որքան որ Երուսաղեմը: Աբրահամյան կրոններում (քրիստոնեություն, իսլամ, հուդդայականություն) համարվելով սուրբ քաղաք՝ պատմության ընթացքում այնտեղ բազմաթիվ պատերազմներ ու ճակատամարտներ են տեղի ունեցել: Քաղաքը անհաշվելի քանակությամբ արքայատոհմերի ու թագավորների իշխանության տակ է գտնվել և, իհարկե, ամեն անգամ արմատական փոփոխություններ կրել:
Վերջին ամենամեծ փոփոխությունը տեղի է ունեցել 1948 թվականին, երբ հիմնադրվեց Իսրայել պետությունը: Այդ պահից սկսած՝ Երուսաղեմը համարվում է և՛ Իսրայելինը, և՛ Պաղեստինինը: Քաղաքը բաժանված է երկու մասի՝ մուսուլմանների ու հրեաների միջև, ինչն էլ տասնյակ տարիներ շարունակ պատերազմի պատճառ է հանդիսացել:
Բայց, այնուամենայնիվ, Իսրայելի հիմնադրումից առաջ Երուսաղեմն այլ էր: Դեռ հարյուրավոր տարիներ առաջ այն արաբական քաղաք էր, որը տարիներ շարունակ Օսմանյան կայսրության իշխանության տակ էր գտնվում: Սակայն 1915 թվականին հին Երուսաղեմը սկսեց քիչ-քիչ փոխվել: Բրիտանացիներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին, իսկ քաղաք ժամանած բրիտանական զորքերը տեղի արաբ բնակչությանը խիստ հսկողության տակ էին պահում: Սկսվեց եվրոպացի ներգաղթյալների մեծ ներհոսք, մանավանդ, երբ սկսվեց հրեաների սիոնիստական շարժումը: Ընդամենը 25 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը եռապատկվեց:
Բրիտանական լծի տակ գտնվող տարածքներն այժմյան Պաղեստինի և Հորդանանի տիրապետության տակ են, ուր կողք-կողքի ապրում են արաբներն ու հրեաները: Երկու ազգերի միջև հակամարտությունը ժամանակի ընթացքում էլ ավելի է սրվել. թե՛ հրեաները և թե՛ արաբները կարծում են, որ բրիտանացիները հենց իրենց էին խոստացել Երուսաղեմը:
Երուսաղեմում երկար տարիներ շարունակ ապրած արաբները բազմիցս են ապստամբություններ ու բողոքի ակցիաներ կազմակերպել իրենց փոփոխվող քաղաքի համար: Քաղաքը դարձել է ավելի ագրեսիվ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ներհոսքից հետո:
Վստահաբար կարելի է ասել, որ մինչև Իսրայելը Երուսաղեմն այլ քաղաք էր, մոռացված քաղաք, որի իրական տեսքն այսօր տեսանելի է միայն լուսանկարներում:
Մուրացկանների խումբը
Մթերային խանութի շուրջ հավաքված երեխաներն ու խանութպանը
Կուժով կանայք՝ զրուցելիս
Յաֆֆյան դարպասների փողոցը
Բեդվինները՝ վրանի տակ սուրճ պատրաստելիս
Նազարեթ փողոցի բանջարեղենի խանութները
Բեդվին տղամարդը
Դեպի Մովսես մարգարեի գերեզմանը շարժվող ամբոխը
Հաց գնող կինը
Մարգարտագործ արհեստավորները
Երկանքով աշխատող կանայք
Հաց և մսեղեն վաճառողները
Ասեղնագործ հագուստով կինը