Ինչ մեգապրոյեկտներ կարելի է անել Հայաստանում տուրիզմը եւ ավանդական արժեքները զարգացնելու համար


16:22 , 15 մայիս, 2017
Картинки по запросу երեւանյան լիճա․ Կառուցել Ալեքսանդրիայի փարոսը Երևանյան լճում։ Լույսը ապահովել Սովետաշենի աղբի այրումով։
բ․ Կառուցել Շամիրամի այգիները։ Բայց արհեստական խոտով ու ծաղիկներով։ Որ չթառամի։ Այդտեղ տեղափոխել Օպերայի կանաչ կիթառը, սաքսոֆոնն ու դաշնամուրը։ Ավելացնել դրանց կանաչ թառն ու քյամանչեն՝ ի հիշատակ Արա Գեղեցիկի։
գ․ Կառուցել Լուվր 2։ Մեջը դնել Վերսալի կոպիան։
դ․ Օպերայի շենքի 5 անգամ մեծ տարբերակը կառուցել Արագածի գագաթին, մեջը լինի սաունաներ, ջիմ, շախմատի և շաշկիի խմբակ։
ե․ Բոլոր վերոհիշյալ կառույցների համար սարքել բջջային հավելվածներ այփոնների և սամսունգների համար։