Կոչ եմ անում բոլորին` ամբողջ մեղքը չբարդել Մինասյանի վրա


09:11 , 27 մարտ, 2013

Սիրելի հայեր, դիմում եմ բոլորին. եթե մենք հաղթում ենք, դա միայն ֆուտբոլիստները չեն, որ հաղթում են, կամ պարտվելիս միայն մարզիչը չէ, որ պարտվում է... Հանդիպեցի մի քանի գրառման, ինձ համար ծիծաղելի նման կոչի. «Միացեք մեր ԱՐԴԱՐ (գրառման մեջ հենց մեծատառերով է գրված) պահանջին, եթե ձեզ հարգում եք հրաժարական տվեք ու նման կարգի հիմարությունների... Մի քանի տարի առաջ էլ էիք գոռում՝ Մինասյան, հեռացիր, բայց սլովակներին հաղթելուց հետո նրա անունով էիք երդվում, չի կարելի, ամոթ է: Ինքս, լինելով Ազգային հավաքականի մոլի երկրպագու, ուղղակի կոչ եմ անում բոլորին՝ ամբողջ մեղքը չբարդել Մինասյանի վրա: Բոլորս ունենք մեղքի մեր բաժինը: Մենք սիրում ենք մեր հավաքականն ու անկախ ամեն ինչից ու արդյունքից մենք մեր թիմի կողքին ենք: Առաջ, հայեր...