PanARMENIAN.Net-ը գրում է.
Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է մնում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Աղջիկները կայուն են, վատացում չկա», - նշեցին նախարարությունից:
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։
Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:
Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: