Ուզում էի, որ լավ լինի...


00:40 , 27 մարտ, 2013

Խաղը որ սկսվեց, տեքստ էի գրել, որ կարդամ նորություններով՝ «Հայաստանի հավաքականը քիչ առաջ փայլուն հաղթանակ տարավ չեխերի նկատմամբ՝ 5 : 0 հաշվով»... Ու սկսեցի խաղը նայել... Երբ չեխերը խփեցին առաջին գոլը, 5:0-ն դարձրի 5 :1... Հետո չեխերը խփեցին երկրորդ գոլը ու դարձրի 5 : 2... Դե հետո էլ, հասկանում եք, բոլորիս կամքին հակառակ մեր հաղթանակը դարձավ 5 :3... Իսկ երբ խաղն ավարտվեց ու պարզվեց, որ մերոնք գոլ չեն խփել, ստիպված այդ 5-ը դարձրի 0... Ահա այսպես 5 : 0-ն դարձավ 0 : 3... Ուզում էի, որ լավ լիներ, ամեն ինչ արեցի դրա համար, բայց ստացվեց ինչպես...