Մեղրիում զինվոր է զոհվել


21:50 , 14 մայիս, 2017

Pastinfo.am֊ը գրում է․

Մեղրիի զորամասում այսօր զինվոր է զոհվել: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունների հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է.

«14.05.2017թ. ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Զոհված զինծառայողը Կոտայքի մարզից է: