24-ամյա Սելենա Գոմեսը պատրաստվում է մայրանալ


13:30 , 14 մայիս, 2017

Image result for selena gomezՉնայած նրան, որ Սելենա Գոմեսի և The Weeknd-ի հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է տիրում, ինքը՝ երգչուհին այդպես չի կարծում: Աղբյուրները հայտնել են, որ աղջիկն անհանգստացած է իր սիրավեպի համար և այդ պատճառով լրջորեն մտածում է երեխա ունենալու մասին սիրելիին իր կողքին պահելու համար: 

Բանն այն է, որ չնայած մեծ հանրահայտությանը Սելենան անվստահություն է զգում ինքն իր հանդեպ: Եթե հիշենք, Met Gala-ի ժամանակ, որտեղ երգչուհին և երաժիշտը առաջին անգամ հայտնվեցին միասին, զույգը հանդիպեց The Weeknd-ի նախկին սիրելիին՝ Բելա Հադիդին: Դա ստիպեց Գոմեսին անհանգստանալ և հարաբերությունները սկսելուց ընդամենը մի քանի ամիս անց մտորել երեխա ունենալու մասին:
Համաձայն աղբյուրների՝ Սելենան համարում է, որ հիմա լավագույն ժամանակն է երեխայի ծննդյան համար: