Հարկային բեռը «շրջանցեց » 1200 ինազբաղ անձ


19:02 , 13 մայիս, 2017

Image result for հարկային բեռ2017 թվականի սկզբից ինքնազբաղված մարդկանց հարկերի ազատումից օգտվել է արդեն մոտ 1200 մարդ: Ընդանուր առմամբ «Ինքնազբաղված մարդկանց համար հարկային արտոնությունների մասին» օրենքը տարածվում է գործունեության 23 տեսակի վրա:

Դա հիմնականում բնակչությանը տրամադրվող փոքր ծառայություններն են՝ հագուստի կար և նորոգում, հյուսնի աշխատանքներ, կենցաղային տեխնիկայի նորոգում, հյուրատների միջոցով հյուրանոցային ծառայություններ: Օրենքի համաձայն ինքնազբաղված են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ ֆիզիկական անձինք կամ մասնավոր ձեռներեցները, որոնք վարձու աշխատողներ չունեն, գործում են միևնույն հասցեով և համատեղ տնտեսական գործունեության պայմանագրեր չունեն: