15:43 , 13 մայիս, 2017
ՀՀ էներգետիկ ոլորտը շարունակում է տարեցտարի զարգանալ: Ներկայումս ամերիկյան 7 ընկերություններ պատրաստ են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացնել ներդրումներ: Բուն գործընթացների մասին հնարավոր կլինի խոսել մայիսի 17-ին Հայաստանում սպասվող վերականգնվող էներգետիկայի համաժողովի ընթացքում:
Այս համաժողովը գործնական հնարավորություններ է տալիս ընկերություններին տեսնելու, թե ինչ պոտենցիալ կա, ինչպես կարելի է աշխատել և արդեն իսկ ձեռնամուխ լինել գործնական քայլերի` 55 մեգավատտ արևային կայանների կառուցման, տանիքներին արևային մարտկոցների տեղադրման ուղղություններով: