Աղջիկնե՛ր, ուշադրություն. այս 10 հնարքների շնորհիվ ՆԱ ձեզնից կախվածության մեջ կընկնի


19:15 , 13 մայիս, 2017

Մեր օրերում շփումը մեծ մասամբ անցում է կատարել օնլայն տիրույթ: Դա որոշակի ազդեցություն ունի սիրային հարաբերությունների վրա:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանացի 10 հնարքներ օնլայն տիրությում, որոնց շնորհիվ դուք ՆՐԱՆ կախվածության մեջ կպահեք:

1. Պետք չէ շնչակտուր վազել նրա ամեն մի հեռախոսազանգին հենց առաջին զանգից պատասխանելու համար:

2. Նոր ծանոթից ստացվող բոլոր նամակներին հարկավոր է հնարավորինս կարճ պատասխանել, շատ չծավալվել:

3. ՆՐԱՆԻՑ ստացված ամենաառաջին նամակին պատասխանելուց առաջ հարկավոր է գոնե 2 ժամ սպասել, իսկ հետագայում նամակագրությունը պետք է տևի ոչ ավել, քան 20 րոպե:

4. «Ի՞նչ ես անում 5 րոպեից» հարցին և նմանատիպ այլ հարցերին խորհուրդ է տրվում չպատասխանել, անտեսել: 

5. Թող ՆԱ շարունակ գուշակի, թե որտեղ եք, ում հետ, ինչ եք անում, մի՛ եղեք բաց գիրք սոցցանցերում:

6. Գիշերը 12-ից հետո բոլոր նամակների 90%-ն արգելքի տակ է, ՆՐԱ մոտ պետք է տպավորություն լինի, որ դուք  12-ից հետո քնած եք լինում, անգամ եթե դա իրականում այդպես չէ:

7. Աշխատեք հնարավորինս հեռու մնալ ՆՐԱ սոցցանցերի էջերից, ՆՐԱ էջին գրառումներ մի կատարեք:

8. Նամակագրությանն օրական հատկացրեք ոչ ավելի, քան 20 րոպե, թող նա ժամանակ գտնի ձեզ հետ բնականից հանդիպելու:

9. Սմայլիկները հիանալի են ընկերուհիների հետ շփման պարագայում, սակայն ՆՐԱ հետ աշխատեք դրանք տեղի-անտեղի չօգտագործել, թիվը հասցրեք մինիմալի:

10. Այո՛, դուք, իհարկե, ցանկանում եք 24/7 նրա հետ լինել, սակայն մի եղե՛ք հեշտ որս ՆՐԱ համար. տղամարդիկ սիրում են դժվարություններ հաղթահարել: