Քառյակ պալատի «պրիցելի» տակ ներդրումներն են


14:12 , 13 մայիս, 2017

Картинки по запросу Հայաստան-Ռուսաստան-Իրան-ՎրաստանԱյս տարի պետական կառույցների ներգրավվածությամբ կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ, որում ներգրավված են լինելու գործարարներ նշված երկրներից: Գործարար պալատի գլխավոր գրասենյակը կլինի Երևանում: Կառույցի նպատակն է ակտիվացնել Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան տնտեսական համագործակցությունը՝ հանդես գալով որպես միջանկյալ հարթակ գործարար աշխարհի և օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև:

Սպասվում է, որ միջպետական բիզնես համագործակցության դյուրացման նպատակով առաջարկներ կներկայացվեն նշված երկրների միջև օրենսդրական դաշտերի համադրման և բարելավման վերաբերյալ: Կիրականացվի նաև մեծ հաջողություններ արձանագրած ոլորտների առաջատար ներկայացուցիչների փորձի փոխանակում, ամենամյա բիզնես ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար խմբերի հանդիպումների կազմակերպում: