Սիրիայում կոալիցիայի ավիահարվածից 5 խաղաղ բնակիչ է զոհվել


11:55 , 13 մայիս, 2017

Սիրիայում կոալիցիայի ավիահարվածից 5 խաղաղ բնակիչ է զոհվելPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ավիահարվածի արդյունքում Դեր Զոր քաղաքի մոտ 5 խաղաղ քաղաքացի է զոհվել:

Ըստ նախնական տվյալների, ավիահարվածները հասցվել են ահաբեկիչների ենթադրյալ դիրքերին Էլ Քուրիա բնակավայրում, որը քաղաքի արևելքում է գտնվում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել խաղաղ բնակչության մահվան մասին տվյալները, գրում է «Կոմերսանտը» Al Jazeera-ի վրա հղումով:

Մայիսի լույս 6-ի գիշերը Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների մասին հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են միջսիրիական բանակցությունների մասնակիցներ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Աստանայում մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը:

Սիրիայի տարածքում, ըստ պայմանավորվածության, 4 գոտի է ստեղծվել, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: