20:14 , 26 մարտ, 2013Առաջին անգամ Երևանում, ընդամենը մեկ ներկայացմամբ հայ երաժշտասերներին կներկայացվի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի՝ «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան: Գլխավոր դերակատարներ՝ միջազգային բեմերում մեծ հաջողություններ ունեցած արտիստուհի Ան Շարլոտ-Մոնվիլ և մեր հայրենակից, միջազգային մրցույթների դափնեկիր, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյան:
Ներկայացումը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Տոմսերը կարող եք ձեռք բերել թատրոնի տոմսարկղից: