Սկանդալ Տիմատիի երևանյան համերգին. երգիչը բեմ չի բարձրացել, երկրպագուները շշեր են նետել դեպի բեմ


00:57 , 13 մայիս, 2017

Այսօր Երևանում կայացավ L՛One-ի, Մոտի, Քրիստինա Սիի համերգը։ Black Star-ի ցուցակում էր նաև Տիմատին, ով պետք է երգեր համերգի վերջում: Սակայն վերջին պահին երգիչն այդպես էլ բեմ չբարձրացավ, փոխարենը Black Star-ի անձնակազմի ներկայացուցիչը հայտնեց, որ տեխնիկական խոտանի պատճառով Տիմատիի համերգը կկայանա, բայց արդեն մյուս ամիս: 

Այս ամենն առաջացրեց երկրպագուների դժգոհությունը, ովքեր սկսեցին շշեր նետել դեպի բեմ: