Նոր վիրուսը կոդավորում է համակարգչի ֆայլերն ու 300$ պահանջում բացելու համար


23:45 , 12 մայիս, 2017

Ժողովուրդ, ուժեղ վիրուս ա ֆռում։ Կոմպի ֆայլերը կոդավորում ա, ու մինչև փող չտաք, չի բացի։

Վիրուսի անունը Wana Decrypt0r ա։
300 դոլար փող ա ուզում, որ ֆայլերն ապակոդավորի։ Եթե 7 օրում չտվեցիք, ինչ ունեք-չունեք, ջնջվում ա։

Ամբողջ աշխարհով մեկ տարածվել ա։ Նույնիսկ ՌԴ ՆԳՆ-ն ա վարակվել։ Էս պահին մոտ 36.000 վարակված կոմպ են հաշվում, որոնցից ամենահզորը՝ Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը։
Վարակվել են նաև ռուսկան «Связной»-ն ու «МегаФон»-ը։

Նոր էլ հայ օգտատիրոջ մոտ տեսա նույն խնդիրը։ Նենց որ, զգույշ եղեք, հատկապես եթե 18+ կայքեր եք մտնում))))

Image may contain: screen