Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը նոր սիրավեպ են սկսել. ԶԼՄ-ներ


20:00 , 12 մայիս, 2017

Картинки по запросуԶԼՄ-ները քննարկում են հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի միջև սիրավեպի մասին նոր շշուկները: Hollywood Life պարբերականը գրում է, որ Ջոլին և Փիթը կրկին հանդիպում են: Աղբյուրի տվյալներով՝ նրանք թաքցնում են իրենց վերսկսված հարաբերությունները, քանի որ չեն ցանկանում խառնաշփոթ առաջացնել երեխաների մոտ: Նշվում է, որ Ջոլին և Փիթը նախկինի պես սիրում են միմյանց:

Gossip Cop պարբերականն իր հերթին հաղորդում է, որ դերասանների մասին շրջանառվող լուրերը «ֆեյք» են: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նախկին ամուսինները չեն հաշտվել, չնայած նրանց հարաբերությունները կարգավորվում են, բայց ռոմանտիկ հարաբերություններ չկան: