Էներգետիկայի ոլորտը ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ճյուղերից մեկն է: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ն Հայաստանին 1,44 մլն դոլար կհատկացնի էներգետիկայի զարգացման համար, որի մասին համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել կառավարության նիստի ժամանակ:
Ծրագրի շրջանակում կառավարությանն արդեն 61,1 մլն դոլար հատկացվել է: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո: