Նոր լաբորատորիա Մարտունիում, կամ մեկ կրակոցով երկու նապաստակ


09:28 , 12 մայիս, 2017

Картинки по запросу բժշկական լաբորատորիաԳեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքում, կառուցվելու է բժշկական նոր լաբորատորիա: Այս մասին որոշումը գործադիրն ընդունել է այսօր կայացած նիստում: Լաբորատորիան կկառուցվի «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական կազմակերպության համար:

Լաբորատոր կորպուսի հին շենքը տրամադրվելու է 30 անապահով ընտանիքների, որոնք փաստացի արդեն այնտեղ են ապրում: Փաստորեն՝ Մարտունի քաղաքի Շահումյան 15 հասցեում գտնվող գույքը համայնքին նվիրաբերելու դեպքում լուծվելու է շուրջ 30 սոցիալապես անապահով, անօթան ընտանիքների բնակարանային խնդիրը: