Մտորում Մեծ պահքի առիթով


16:59 , 26 մարտ, 2013

Եթե Մեծ պահքի հոգևոր և մարմնական պահեցողությունը մենք չենք ամփոփում Ավագ շաբաթվա հուզական խորհրդով և փոխակերպող զորություն ունեցող արարողություններին մասնակցությամբ, ապա միանգամայն ունայն են մեր բոլոր ջանքերը: Մեծ պահքն ընդամենը միջոց է պատրաստության` ամբողջությամբ ըմբռնելու Տիրոջ Սբ. Հարությունը և համակվելու դրա լույսով ու երջանկապարգև զորությամբ: