Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակում կայունացման միտում կա
19:15 , 11 մայիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն որոշակի կայունացման միտումներ կան: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:
«Վիճակը մի փոքր կայունացել է: Արյան մեջ թթվածնային հագեցվածության ցուցանիշը ստաբիլացել է: Լավացման աննշան միտում կա», - ասաց գլխավոր բժիշկը:
Երկու աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։