Այս գյուղի բոլոր բնակիչները մի գիշերվա մեջ լքեցին այն. ոչ մեկին հայտնի չէ՝ ինչու


16:45 , 11 մայիս, 2017

Ինչու՞ պետք է մեկ գիշերվա մեջ ամբողջ գյուղը դատարկվեր ու ամայանար։

Հնդկաստանի Կուլդհարա գյուղը, որը կառուցվել է 13-րդ դարում, 19-րդ դարում միանգամից դատարկվեց։ Պատճառը ոչ մեկին հստակ հայտնի չէ, բայց մի քանի վարկածներ կան, որ փորձում են բացատրել դա։

Ruins Kuldhara India Abandoned Mysterious

Ռաջաստանում գտնվող Ջայսալմերից ընդամենը 10 մղոն դեպի արևմուտք ընկած այս գյուղից, որը ժամանակին բարգավաճում էր ու ծաղկում, միայն քարե ավերակներ են մնացել։ Նախկինում բրահմաններով բնակեցված գյուղը, որ հայտնի է Կուլդհարա անունով, իրականում առաջացել էր 84 գյուղերի միացումից, որտեղ բրահմանները հաստատվեցին Հնդկաստանի արևմտյան նահանգ Պալիից արտագաղթելուց հետո։

Բրահմաններին, ովքեր հայտնի են իրենց՝ գյուղատնտեսության խորը իմացությամբ, հաջողվեց հացահատիկներ աճեցնել Թար անապատի կոպիտ ու չոր պայմաններում՝ հասկանալով՝ որտեղ կարելի է գիպսի ժայռեր գտնել։

Close Up Kuldhara Indian Ruins Abandoned Mystery

Հետո՝ 1825 թվականի մի գիշեր, գյուղի բնակիչները պարզապես անհետացան՝ իրենց հետ վերցնելով միայն այն, ինչ կարող էին շալակած տանել։

Իսկ ինչու պետք է ծաղկող այս համայնքը այդքան հանկարծակի ու միանգամից անհետանար, շարունակում է առեղծված մնալ։

Վարկածներից մեկի համաձայն՝ ջրի պաշարները գնալով նվազել են՝ ստիպելով գյուղացիներին դրա ուրիշ աղբյուրներ փնտրել։ Բայց ինչո՞ւ պետք է դրա համար պահանջվեր 84 գյուղ, և ինչո՞ւ նրանք պետք է գիշերով լքեին գյուղը, հասկանալի չէ, ինչն էլ կասկածի տակ է դնում այս վարկածի հավաստիությունը։

Desert India Kuldhara Abandoned Ghost Town

Մեկ այլ վարկած էլ պնդում է, որ առեղծվածը ջրի հետ կապող վարկածի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց ոչ թե նվազող պաշարն էր խնդիրը, այլ միգուցե ներխուժողները թունավորել են համայնքի հորերը կենդանիների կմախքներով՝ ջուրը խմելու համար ոչ պիտանի դարձնելով։ Ռակշաբանդխանի տոնակատարության ժամանակ զավթիչները տանջել են մի քանի բրահմաններին, ինչը նրանց ստիպել է նոր ու անվտանգ բնակավայր փնտրել։

Բայց ամենից տարածված է այն տեսակետը, ըստ որի՝ տեղացիները լքել են իրենց բնակավայրերը դաժան ու անարդար կառավարչի ճանկերից խուսափելու համար։