ԱՄՆ պետդեպը 10 մլն դոլար պարգևատրում է խոստանում Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի մասին տեղեկություն տրամադրելու համար


11:00 , 11 մայիս, 2017

Ալ-Ջուլանին «Ջաբհաթ ալ-Նուսրա» (վերանվանվել է՝ «Հայա Թահրիր ալ-Շամ») իսլամական ծայրահեղ արմատական կառույցի առաջնորդն է, ով մեկ տարի առաջ դարձյալ անցավ ընդհատակ՝ կառույցի ղեկավարումը հանձնելով այլ անձանց:

«Ջաբհաթ ալ-Նուսրա»-ն (այն համարվում է «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումը Սիրիայում) թերևս ամենավտանգավոր կառույցն է ներկայիս սիրիական հակամարտությունում, իսկ նրա լիդերները, մասնավորապես՝ ալ-Ջուլանին՝ ամենապահանջվածը միջազգային հանրության համար: