Սովորություն է դարձել ամեն ընտրությունից առաջ թիրախ դարձնել ընտրացուցակները


14:59 , 26 մարտ, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Ոմանց մոտ սովորություն է դարձել ամեն ընտրությունից առաջ թիրախ դարձնել ընտրացուցակները։ 

Ի գիտություն բոլոր այդ մարդկանց՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով մարտի 26-ից կարող եք այցելել www.police.am և www.elections.am կայքեր կամ տեղամասային կենտրոններ:

Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: 

Ընտրողների ցուցակների հրապարակումը շատ լավ հնարավորություն է բոլոր այդ մարդկանց հայտնաբերել առկա թերացումներն ու շտկել դրանք։ 
Որոշ քաղաքական ուժեր էլ որոշել են ցուցակազննիչ հատուկ ջոկատներ կազմել։ Անպայման ստուգեք, ստուգեք, որ հետագայում ինքներդ ձեզ չկասկածեք:

Հ.Գ. Շահում ես դու՝ շահում է պետությունը...