Ադրբեջանական բանակի կապիտան է ոչնչացվել․ ադրբեջանական սոցցանցեր (Photo)


06:26 , 11 մայիս, 2017

Ադրբեջանական kanal15.tv կայքէջը և սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը տեղեկություն են տարածել հերթական ոչնչացված զինծառայողի վերաբերյալ։
Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան Սուլեյման Սեյիդաղա օղլու Քազիմովն է (Kazimov Süleyman Seyidağa oğlu)։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին։
Պարզ չէ նաև, թե որ ուղղությամբ է ոչնչացվել Քազիմովը։