18:48 , 10 մայիս, 2017
Panarmenian.net-ը գրում է.Ըստ կանխատեսումների, 2017-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 2.5%, իսկ 2018-ին՝ 3%:
ՎԶԵԲ-ը գործում է աշխարհի 36 երկրում:
ՀՀ ՀՆԱ աճը 2016-ին դանդաղել էր՝ նվազելով մինչև 0.2% 2015-ի 3%-ի համեմատ, ինչը պայմանավորված էր ակտիվության նվազմամբ շինարարության ոլորտում և գյուղատնտեսությունում, ասվում է բանկի զեկույցում:
«2017-ին ակնկալվում է զգալի ֆինանսական կոնսոլիդացիա՝ կրճատելու համար պետական պարտքը ՀՆԱ հանդեպ, որը հասել է ՀՆԱ 57%-ի»,-ասվում է զեկույցում:
Զեկույցում ասվում է նաև, որ 2017-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ցուցանիշները աճի միտումներ են գրանցել արդյունաբերության, արտաքին առևտրի, ծառայությունների ոլորտներում, մինչդեռ ցուցանիշները ցածր են մնացել շինարարության և գյուղոլորտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։