Ընդդիմադիր թեկնածուները փորձում են հնարավորինս կրեատիվ գտնվել


12:39 , 10 մայիս, 2017

Картинки по запросу նարեկ մինասյանԵրևանի ավագանու այս ընտրությունները նախորդներից թերևս տարբերվում են նաև նրանով, որ ընդդիմադիր թեկնածուները փորձում են հնարավորինս կրեատիվ գտնվել, ինչի արդյունավետությունը որոշ դեպքերում այդքան էլ միանշանակ չէ: Կրեատիվության այս մրցավազքում ականատես ենք դառնում նրան, որ «Երկիր Ծիրանին» քարոզչությունը սկսում է Էրեբունի թանգարանում, հետո՝ հասնում Անիի ավերակներ: Իսկ «Ելքը» խնդիր է դրել ընտրակաշառքների դեմ պայքարելը՝ հաղթելու դեպքում պարտավորվելով տալ օրինական խրախուսում, ինչն, անկախ ձևակերպումից, իր բնույթով շատերի կողմից ընտրակաշառք է ընկալվում:
Հարց է առաջանում՝ կրեատիվ քայլերը ձեռնարկելուց առաջ հաշվարկներ արվո՞ւմ են, թե՞ դրանց արդյունքում իրենց կողմ գրաված քաղաքացիների թիվն է ավելի մեծ, քան վանվածների: Բոլոր չընկալվող քայլերը հանգեցնում են քաղաքական ապատիայի, իսկ դա կբերի նրան, որ շատ պոտենցիալ ընդդիմադիր քվեարկողներ ուղղակի չեն գնա քվեարկության:
Ինչ վերաբերվում է Հանրապետականին, տպավորություն է ստեղծվում, որ իշխող ուժ լինելու հանգամանքը նրան ազատել է կրեատիվ գտնվելու խնդրից, իսկ քարոզչությունն ընթանում է հին ու արդեն «ավանդական» դարձած ձևով և կերպարներով... Դա, բնականաբար, հոգնեցնող է, բայց, միևնույն ժամանակ, քաղաքացու համար սովորական...

#Կրեատիզմի_ավելցուկ #Երևան