Ադրբեջանի կողմից «հայկական հետախուզական ցանցի» բացահայտման նրբերանգները


09:07 , 10 մայիս, 2017

Картинки по запросу սուրեն սարգսյանԱդրբեջանի կողմից մի շարք քաղաքացիական անձանց և զինվորականների բացահայտման և ձերբակալման վերաբերյալ տեղեկությունը կարծես հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ։ Կարծում եմ՝ դրան պետք է անդրադառնալ՝ դիտարկելով մի քանի հնարավոր հարթություններում։

Նախ՝ բացարձակ չեմ կասկածում մեր հետախուզության պրոֆեսիոնալիզմի և հնարավորությունների վրա։ Չմոռանանք, որ մեր հետախուզական դպրոցը տվել է այնպիսի համաշխարհային նշանակության գիգանտների, ինչպիսիք են՝ Դավիդյանը, Աղայանցը, Հովակիմյանը, տեր և տիկին Վարդանյանները և այլն։

Այդուհանդերձ, հակված եմ կարծելու, որ Ադրբեջանի բռնապետը կարող էր իր կողմից պլանավորված և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տապալված հերթական դիվերսիոն փորձը որակել որպես պետական դավաճանություն։

Միաժամանակ, սա կարող է լինել հերթական մեծ պրովոկացիայի մի բաղկացուցիչ էլեմենտ, մանավանդ եթե այն դիտարկենք Ադրբեջանի կողմից տարածված Թարթառի ուղղությամբ իբր թե հայկական զինված ուժերի կողմից նախապատրաստվող դիվերսիայի վերաբերյալ հաղորդագրության լույսի ներքո։