Ովքեր 72 տարի անց կարծում են, թե դա մեր հաղթանակը չէր կամ հայրենական չի կարող համարվել մեզ համար, ապա չարաչար սխալվում են


15:31 , 9 մայիս, 2017

Картинки по запросу մայիսի 972 տարի առաջ Սովետական միության հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը փրկվեց ևս մեկ ցեղասպանությունից, քանի որ թուրքական դիվիզիաները կանգնած էին Հայաստանի հետ սահմանին և սպասում էին Ստալինգրադում ֆաշիստների հաղթանակին, որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա, իսկ դա նշանակում էր, որ մենք կկիսեինք հրեաների ճակատագիրը։ Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր 72 տարի անց կարծում են, թե դա մեր հաղթանակը չէր կամ հայրենական չի կարող համարվել մեզ համար, ապա չարաչար սխալվում են, քանի որ հենց այդ հաղթանակն էր, որ հնարավորություն տվեց հայ ժողովրդին շարունակելու ապրել իր փոքրիկ հայրենիքում և 1992-ին ազատագրել Շուշին և ստեղծել Հայկական երկրորդ պետությունը։
Բեռլինում տարած հաղթանակը հենց հայ ժողովրդի հաղթանակն էր, դա հայրենական հաղթանակ էր, դա հայրենական պատերազմ էր և Հայաստան կոչվող հայրենիքում հավերժ ապրելու երաշխիք, ու հենց դա գիտակցելով՝ ռազմաճակատ մեկնեցին 600,000 հայորդիներ։
Էնպես որ, Շնորհավոր Հաղթական 9-ը Մայիսի։

Հ․Գ․ 1941թ. հունիսի 22-ից բավականին առաջ Անգլիան պատրաստվում էր հարձակվել Սովետական Միության վրա, իսկ ավելի կոնկրետ՝ ռմբակոծիչներով հարվածել Բաքվի նավթահանքերին, իհարկե, Թուրքիայի աջակցությամբ, սակայն հարձակումից մեկ օր առաջ Գերմանիան հարձակվեց Մեծ Բրիտանիայի վրա, և Բաքվի վրա հարձակումը չեղյալ հայտարարվեց։