15 իմաստուն մտքեր իսպանացիներից


22:15 , 8 մայիս, 2017

  1. 3 «շատ» և 3 «քիչ» կործանում են մարդուն. շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ բան ներկայացնել, շատ ծախսել և քիչ ունենալ:

  2. Նա, ով բամբասում է ձեզ հետ, բամբասում է նաև ձեզնից:

  3. Աստծուց խնդրիր, բայց ինքդ էլ ջանք թափիր:

  4. Մարդիկ շատ են, անհատներն են քիչ:

  5. Կռվարար կովին Աստված պոզեր չի շնորհում:

  6. Արտաքին տեսքը խաբուսիկ է, իսկ նոր ընկերն՝ անվստահելի:

  7. Դատարկ տակառը լավ է զրնգում:

  8. Եթե նախանձը գույն ունենար, ողջ աշխարհը կսևանար:

  9. Ինչը այն չէ, կհուշի թշնամին:

  10. Ոսկին անգամ ցեխի մեջ է փայլում:

  11. Լավ վերարկուի տակ ցանկացած մեղք ներելի է:

  12. Որքան ավել խմես, այնքան ավելորդ բան կխոսես:

  13. Որքան շատ ես վաստակում, այնքան ավելի շատ հոգսեր ես ունենում:

  14. Ինչը հայտնի է երեքին, հայտնի է և բոլորին:

  15. Ինչ աղքատը, ինչ կարդինալը նույն ավարտն են ունենում: