Պառլամենտում ընդամենը 2 պատգամավոր ունեցող Լը Պենն ամեն ինչ անելու է, որ 2-ը դարձնի 200


06:53 , 8 մայիս, 2017

Image result for ле пенՊառլամենտում ընդամենը 2 պատգամավոր ունեցող Լը Պենը 35 տոկոս ձայն է ստանում նախագահական ընտրությանը։ Պաշտոնական տվյալներին չսպասելով` նա շնորհավորում, հաջողություն է մաղթում հաղթած թեկնածուին և հայտարարում պառլամենտական ընտրություններին պատրաստվելու մասին։
Պառլամենտում ընդամենը 2 պատգամավոր ունեցող Լը Պենն ամեն ինչ անելու է, որ իր 35 տոկոսը պահի կամ ավելացնի` հավակնելով կես տարուց պառլամենտում շուրջ 200 պատգամավոր ունենալ։ Մարդը նպատակ է դրել ներկա 2-ը դարձնել 200։ Փաստենք, որ տպավորիչ է, շանսերն էլ իրատեսական են։

Այսպես են քաղաքականությամբ զբաղվում։ Բա չէ, 37 տոկոս ձայն հավաքես, վերջում գնաս Ծիծեռնակաբերդ աղոթես, հետո քեզ ընտրված նախագահ համարես, բայց Ամերիկայից Երևան գաս խոպանչու կարգավիճակով, ֆրակցիայիդ ու կուսակցությանդ տուրը տաս, քաշվես ղրաղ...