Մեքենան եկեղեցու դիմաց մի կանգնեցրեք


04:58 , 8 մայիս, 2017

Այս բրիտանացին սիրած աղջկան մեքենայով տարել էր Փարիզը ցույց տալու։ Ավտոկանգառում, բնականաբար, տեղ չկար, մեքենան կանգնեցրել էին եկեղեցու դիմաց։ Մինչ նրանք դիտում էին Էյֆելյան աշտարակը, թաղի բնակիչները ահազանգել էին ոստիկանությանը, թե հենց եկեղեցու մոտ, որտեղ կիրակնօրյա պատարագ էր մատուցվում, կասկածելի մեքենա է կանգնած։ Ոստիկաններն էլ եկել ու... պայթեցրել էին մեքենան...