Կաթնաշոռով և մեղրով դեսերտ


00:47 , 26 մարտ, 2013

Մեկ տուփ կաթնաշոռ,

3,5 ճաշի գդալ մեղր,

50 գրամ հունական ընկույզ

0,5 կգ կանաչ խնձոր

Կես լիմոնի հյութ և լիմոնի միջուկը


Քիչ դարչին (ցանկության դեպքում):

Պատրաստման եղանակը.

Ջեռոցում եփված խնձորները տաք-տաք քերել:

Խնձորների սառած խյուսին ավելացնել լիմոնի հյութը և միջուկը, կաթնաշոռը և մի փոքր դարչին և լավ հարել հարիչով:

Լավ խառնելուց հետո աստիճանաբար ավելացնել ջրիկ մեղրը` շարունակելով հարել:

Ստացված դեսերտի վրայից շաղ տալ մանրացրած հունական ընկույզը և մատուցել:

Բարի ախորժակ: