Հեռուստամաֆիան դեռեւս մնում է անպատիժ


23:37 , 25 մարտ, 2013

Ես 1997-2005 թթ. գլխավորում էի հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիան, Տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության համակարգում, այսինքն՝ աշխատում էի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադասության ընթացքում, եւ պաշտոնապես հաստատում եմ, որ ապօրինի դրամական փոխանցումների պահանջներ մեզ ներկայացվել են մշտապես եւ ամեն ամիս աշխատավարձ ստանալու նախապայման էր հանդիսանում կինոստուդիա փոխանցվող գումարից 3-5% կաշառք թողնելը` Հանրային հեռուստատեսության հաշվապահության միջնորդությամբ: Մերժելու դեպքում «Երեւան» կինոստուդիայի աշխատավարձը «ուշացվում» էր շաբաթներով՝ նվաստացնելով մարդկանց ու տապալելով ֆիլմերի նկարահանման ընթացքը: Դրան հետեւեցին «տարածքային պահանջներ» Հանրայինի կողմից, գույքի ու սարքերի զավթում, մեր ստուդիան «լոտո» նկարելու սրահ վերածելու փորձեր: Իմ դիմադրությունն առաջացրեց պատժամիջոցներ, որոնք 2000թ. սկսած բերեցին Հանրային հեռուստատեսության ու «Երեւան» կինոստուդիայի միջեւ կոշտ հակադրությանը, լույսի ու ջեռուցման անջատումով, մուտքը ոստիկաններով փակելով, նախագահականի, հարկայինի, վերստուգիչ պալատի անվերջ ստուգումներով, որոնք մի դեպքում տեւեցին 15 ամիս անընդմեջ: Մենք շարունակում էինք աշխատել եւ միջազգային մրցանակներ ստանալ ֆիլմերի համար: 2005թ. մարտի 1-ին ինձ ազատեցին գործից, իսկ «Երեւան» կինոստուդիան լուծարվեց: Իսկ հեռուստամաֆիան դեռեւս մնում է անպատիժ:

Կից նյութն`այստեղ