20:00 , 6 մայիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլն ընթանում է Ֆրանսիայի մերձծովյան շրջաններում, կղզիներում: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:
Նշվում է, որ այդ կղզիներում հաշվառված է 5 հազար ընտրող: Միաժամանակ, մայիսի 6-ին ընտրություն կկատարեն Հյուսիսային և Հարավային Ամերիկայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչները:
Ընդ որում, Ֆրանսիայում ընտրատեղամասերը բացվելու են մայիսի 7-ին: Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար միմյանց հետ մրցակցում են Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը: