Իսկ ի՞նչ, եթե …


22:11 , 25 մարտ, 2013

фото с красивым эффектомՀաճախ ինքս ինձ փակվում եմ սենյակում ու ժամերով մտածում:

Անկեղծ ասեմ, որ չեմ էլ հասկանում, թե ինչու:

Այ օրինակ, մի պահ կանգնեք հայելու առաջ, նայեք Ձեր աչքերի մեջ և տվեք ներքոհիշյալ հարցերը ինքներդ Ձեզ: Չեմ հասկանում` ինչի համար եմ ուղեղս ծանրաբեռնում մի այնպիսի հարցով, որի պատասխանը ոչ մի մահկանացու չի կարող տալ:

Իսկ ի՞նչ, եթե ես ունենայի ուրիշ ընտանիք:
Իսկ ի՞նչ, եթե ես ունենայի ուրիշ մասնագիտություն:
Իսկ ի՞նչ, եթե ես լինեի հակառակ սեռի ներկայացուցիչ:
Իսկ ի՞նչ, եթե ես լինեի օտարազգի:
Եվ այդպես շարունակ…

Եթե փորձեք պատասխանել ինքներդ Ձեր հարցին, ապա կհամոզվեք, որ պատասխաններն անթիվ են: Մի ինչ-որ բան չկարողանալուց հետո, ինչպես ես, այնպես էլ Դուք, երևի կմտածեք, որ կյանքս այսպես դասավորվեր, շատ ավելի լավ կլիներ, կամ, օրինակ, եթե լինի այ այս բանը իմ կյանքում, ավելի հեշտ կկառուցեմ ապագաս:
Իմ մտածմունքներից մի բան հասկացա, որը նորից ու նորից կապված է «Իսկ ի՞նչ, եթե…» հարցի հետ:
Այն, ինչ մտածում եք, կապեք այն բանին, ինչ երազում եք, այնուհետև փորձեք կատարել այնքանով, ինչքանով կկարողանաք և կտեսնեք, որ Ձեր պատկերացրածից ավելի լավ կստացվի:
Ըստ իս, ընդգծված արտահայտությունը հաջողության միակ բանաձևն է, ըստ որի կարելի է մասամբ պատասխանել վերոհիշյալ հարցին`տալով «Իսկ ինչ, եթե...» պատասխանը:


Սարիբեկյան Երվանդ