19:15 , 6 մայիս, 2017Ոչ բոլորին է բնությունն օժտել փարթամ մազերով, սակայն հարկավոր չէ հուսահատվել: BlogNews-ը ձեզ է ներկայացնում մազերին ծավալ հաղորդելու 5 հնարք:

Շատ վարսահարդարներ եկել են այն եզրահանգման, որ բարակ մազերի համար ամենաօպտիմալ երկարությունը ուսերի մակարդակից ոչ երկարն է: Երկար մազերի պարագայում ծավալի պակասն ավելի ակնհայտ է լինում:

Շերտավոր սանրվածքը հիանալի հնարք է մազերին ծավալ հաղորդելու համար:

Մազերին ծավալ կարելի է հաղորդել ոչ միայն մկրատի շնորհիվ, այլև գունային գամմայի ճիշտ ընտրությամբ:

Ձիգ և չափազանց կոկիկ սանրվածքը մազերն ավելի բարակ է ցույց տալիս: Փորձեք թեթևակի «քաոս» հաղորդել ձեր սանրվածքին՝ այդպիսով դրան ծավալ հաղորդելով:

Անգամ պարզապես մազերը ճիշտ չորացնելով կարող եք դրանց ծավալ հաղորդել: Պարզապես գլուխը կախեք և սկսեք չորացնել: Այդպես մազերն արմատներից ավելի ծավալուն են դառնում: