19:46 , 25 մարտ, 2013
Դեռ 10-20 տարի առաջ նման բան պատկերացնելն անգամ անհնար էր, բայց այսօր մենք հնարավորություն ունենք աշխարհի լավագույն համալսարաններից մեկում «սովորել»` մեր տանը, համակարգչի առաջ նստած և դրա դիմաց անգամ մեկ դրամ չվճարել: Մնում է միայն սովորելու ցանկություն ունենալ: Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել արտասահմանյան օնլայն-համալսարանների ցանկը, որտեղ դուք կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող թեման, դասընթացները կամ մասնագիտական ուղղությունը և «օնլայն» մասնակցել դասերին ու պարապմունքներին:
Coursera-ն իր գործունեությունը սկսել է անցյալ տարվա ապրիլին, բայց այսօր ունի 3 մլն ուսանող: Այն իր մեջ ներառում է մոտ 200 դասընթաց 33 տարբեր համալսարաններից:
TED ոչ կոմերցիոն կազմակերպության կողմից կազմակերպվող գիտաժողովներ: Դրանք անցկացվում են, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից առաջադեմ և զարգացած մարդիկ կարողանան «հանդիպել» և հետաքրքիր թեմաների շուրջ քննարկումներ անցկացնել:
Անվճար կուրսեր հոգեբանությունից, կենսաբանությունից, քաղաքագիտությունից, մաթեմատիկայից և մի շարք հումանիտար գիտություններից: Կա բոլոր կուրսերի համար նախատեսված հասանելի գրականությունը, միակ թերությունը վիդեո-դասերի բացակայությունն է:
Վիդեո դասերի շատ մեծ բազա ավելի քան 20 լեզուներով: Առավելությունը այն է, որ դուք կարող եք նայել անգամ այն կուրսերի վիդեոները, որոնց չեք գրանցվել:
Այս համալսարանում սովորելու համար հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից ծախսում են բավականին մեծ գումարներ ու մեծ ջանքեր են գործադրում: Իսկ այստեղ ձեզ անվճար հասանելի են շատ դասընթացներ, նյութերը կարելի է նաև ներբեռնել:
Այստեղ կա երկարատև կուրսերի և կարճ դասընթացների բաժանում: Ուսանողները սոցիալական ցանցերում որոնման լայն հնարավորություն ունեն:
Նյութերը բաժանված են տարիքային և թեմատիկ խմբերի: Այս կայքի առավելություններից է, որ լեկցիաները կարող եք ներբեռնել ձեր համակարգչի մեջ:
Այստեղ նյութերի հասանելիության համար պետք է գրանցված լինեք կայքում: Ուսանողները հիմնականում ինքնակրթությամբ են զբաղվում, դասախոսների կողմից ուղորդում չկա:
Այստեղ սովորելու համար կայքում գրանցվելը պարտադիր չէ: Նյութերը հասանելի են սլայդների տեսքով:
Կայքում կա Ստենֆորդի համալսարանի լեկցիաների վիդեո դասերի մեծ արխիվ:
Ռուսալեզու համալսարաններ
Ռուսալեզու շատ հաճախ թարմացվող ռեսուրս: Մասնագիտական որակավորումը բարձրացնելու շատ լավ հարթակ է, իսկ վերջում ըստ ձեր ցանկության կտրամադրեն սերտիֆիկատ, որ դուք անցել եք այս կամ այն դասընթացը:
Մենեջմենթի միջազգային համալսարան, որը հնարավորություն է տալիս ընտրել մի քանի անվճար դասընթացներ: Ավարտելուց էլեկտրոնային սերտիֆիկատ է տրվում:
Բեռնման հնարավորությամբ այլ անվճար կուրսեր