Ադրբեջանական հասարակությունը պատրա՞ստ է պատերազմելու, պատրա՞ստ է ևս 3000 կամ ավելի ընտանիքներ դժբախտացնելու


17:58 , 5 մայիս, 2017
Image result for պատերազմԱդրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ շարունակ հոխորտում է ռազմատենչ հայտարարություններով՝ ասելով, որ քարը քարին չեն թողնի, կօգտագործեն իրենց ռազմական ամբողջ ներուժը և այլն, և այլն (մարազմը չափելու տոնոմետր չկա), մինչդեռ մոռանում են, որ այդ նույն ապրիլյան դեպքերի ժամանակ օգտագործել են ռազմական ամբողջ ներուժը և տվել 1000 զոհ ու 2000 վիրավոր (մեջբերումը Արցախի ՊՆախարար Լ.Մնացականյանի հայտարարությունից):
Գուլիևներ ու Հասանովներ, Ալիևներ ու Մամեդյարովներ և այլն, այսուհետ ռազմատենչ հայտարարություններ անելուց առաջ հիշեք այդ 3000 ընտանիքներին, նոր խոսեք:
Մի նկատառում ևս. Ադրբեջանում հասարակության ձայնը հնչեցնում են միմիայն զինվորականները: Սա կասկածի տեղիք է տալիս, արդյոք հասարակություն այնտեղ գոյություն ունի՞...
Ադրբեջանի հասարակությունը համաձա՞յն է արդյոք Գուլիևի, Հասանովի հայտարարությունների հետ ռազմական ճանապարհով խնդիր լուծելու վերաբերյալ:
Ադրբեջանական հասարակությունը պատրա՞ստ է պատերազմելու, պատրա՞ստ է ևս 3000 կամ ավելի ընտանիքներ դժբախտացնելու:
Փաստն այն է, որ պատրաստ չէ:
Մնացածը՝ զորավարժություն, քարոզչություն, սպառազինություն և այլն, բանտիկներ են, որոնք հեշտությամբ ժամանակի ընթացքում ինքնուրույն քանդվում են: