Շոու-բիզնեսի գլխավոր շիկահերների «մեղավորները»


23:07 , 25 մարտ, 2013

Հայաստանի ներկայիս ամենահայտնի վարսահարդար-ոճաբաններից Լուսինե Նահապետյանն աշխատել է և´ իր առաջին մասնագիտությամբ` իրավաբան, և´ բանկային համակարգում, և´ շոու-բիզնեսում (եղել է «Հայեր» խմբի գլխավոր ադմինիստրատորը), և´ ավիաուղիներում, սակայն հասուն տարիքում ներքին բավարարվածություն գտել է միայն վարսահարդար-ոճաբանի աշխատանքում: Նահապետյանի գործերը գնահատում են շատերը, և նրան են դիմում շոու-բիզնեսի շատ դեմքեր: 

 Լուսինեն երկար տարիներ հաճախում էր նույն գեղեցկության սրահը և 2000-ին իր վարսահարդար-ոճաբանը` Արտակը, առաջարկեց վարսահարդարում սովորել: «Կյանքի այդ փուլում օրվա գրաֆիկս ազատ էր: Տանեցիների հետ խորհրդակցելուց հետո հասկացա, որ գուցե լավ տարբերակ է վարսահարդարում սովորելը»,- ասում է նա: Արդեն աշխատանքի ընթացքում  «սիրահարվեց» այդ մասնագիտությանը, քանի որ աշխատելիս կարելի էր ստեղծագործել: Կարճ ժամանակ անց աշխատանքի է ընդունվում գեղեցկության սրահում ու, իր խոսքերով, դառնում սրահի լավագույն մասնագետներից մեկը: Հետագայում վարսահարդար-ոճաբանը հրավեր է ստանում աշխատելու նույն գեղեցկության սրահում, որտեղ սովորել էր: Մի քանի տարի անց Լուսինեն իմիջ-կենտրոնում է «կանգ առնում»:

Լուսինեն պատմում է, որ իր հաճախորդների մոտ 80%-ը նրանք են, ովքեր իր գործունեության սկզբից վստահել են իրեն: Աշխատելու դեռ առաջին տարիներից վարսահարդարը ծանոթանում է շոու-բիզնեսի գրեթե բոլոր դեմքերի հետ, ովքեր հաճախում էին այդ նույն գեղեցկության սրահը: Իսկ այդ ընթացքում Լուսինեի քույրը` Արմինկան, «Հայեր» խմբից հետո նոր-նոր էր սկսել իր անհատական կարիերան:

Լուսինեն մի սկզբունք ունի` չմասնակցել վարսահարդար-ոճաբանների որևէ մասնագիտական մրցույթի: Կարծում է` կատարելագործվելու, ինքնահաստատվելու համար դա ընդհանրապես կարևոր չէ: Առավել կարևոր են հաճախորդները և նրանց գոհունակությունը: Իսկ սիրած մասնագիտության մեջ անընդհատ զարգացում ապահովելու համար նա ժամանակ առ ժամանակ արտերկրում մասնակցում է վերապատրաստման դասընթացների: Վերջերս էլ Իտալիայում մասնակցեց վարսահարդար-ոճաբանների բիզնես-ֆորումի: 

 Գրավիչ սևահերն ասում է, որ գոհ է իր վաստակած գումարից: Համեմատելով գործունեության սկզբնական տարիների հետ` Լուսինեն հասկանում է, որ շատ բան է փոխվել, վաստակած գումարն էլ բազմապատկվել է մի քանի անգամ: «Այսօր ամեն ինչ առաջ է ընթանում, ոլորտը զարգանում է: Դրան են նպաստում նաև ամսագրերը, մասնագիտական գրքերը: Այս ասպարեզում մասնագիտական կրթությունն ընդհանրապես կարևոր չէ: Բոլորս էլ անհատ մասնագետների մոտ ենք սովորել, բայց ընթացքում զարգացրել ենք մեր ունակությունները»,- նշում է Լուսինեն: -Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ սկսել են վստահել ոճաբաններին: Այսօր հաճախորդը գալիս է և ասում` որևէ հետաքրքիր կերպար ստացիր: Շատ կարևոր է, որ ստեղծագործողին ազատություն են տալիս ու միաժամանակ վստահում»:

Իսկ Լուսինեին վստահել և վստահում են, մտքի ազատություն են տալիս հայտնիներից Արմինկան, Շպռօտը, Գոհար Գասպարյանը, Շուշան Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը և շատ ուրիշներ:

 Արմինկա- «Սովորելու առաջին օրերից աշխատել եմ քրոջս` Արմինկայի հետ: Նա ինձ շատ մեծ հաջողություն է բերել: Նրա մազերի հետ կապված ցանկացած փոփոխություն այցելուների մի նոր բանակ էր բերում: Ես միշտ ասել եմ, որ իմ աշխատանքի «դեմքը» Արմինկան է»,- խոստովանում է Լուսինեն: Վարսահարդար-ոճաբանը պատմում է, որ երբ քույրը որոշեց շիկահեր դառնալ, դա իր համար չափազանց մեծ դժվարություն էր: Իսկ ահա դրանից հետո գունային փոփոխությունները սովորական դարձան:

 

 Շպռօտ- Լուսինեն ասում է, որ Շպռօտի մազերի` այսքան հաճախ փոփոխությունների «մեղավորը» ինքն է: «Նա շատ է սիրում մազերի գույնը հաճախ փոխել և գունաներկումը հենց ինքն է անում: Ամեն անգամ նոր խնդիրներ են առաջ գալիս և նոր սանրվածք ենք ստանում: Նա գիտի, որ ես մազը վնասել չեմ սիրում, իսկ միշտ չէ, որ շատ բաց գունաներկման դեպքում չվնասելը հաջողվում է,- ասում է մասնագետը` շարունակելով,- մի անգամ Արամ MP3-ի հետ տեսահոլովակի համար Շպռօտի մազերը կարճ կտրեցի: Որոշեցինք որոշ ժամանակ պահպանել այդ կերպարը: ԱՄՆ-ից իմ վերադառնալուց հետո պարզվեց, որ մազերը սև է ներկել: Հավանեցի: Հետո նա կրկին շիկահեր դարձավ ու մազերն «այրեց»: Մի օր էլ գլխարկով ինձ մոտ եկավ ու ասաց, որ մազերը շատ կարճ կտրեմ»: 

 Գոհար Գասպարյան- Հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանի մազերի «պատասխանատուն» էլ արդեն մի քանի տարի Լուսինեն է: Նա պատմում է, որ Գոհարը մազերի չափսի և ձևի փոփոխություններ շատ է սիրում ու հաճախ դիմում դրանց, բայց ահա գունային փոփոխությունների չի դիմում, որովհետև նրա մազերը բնականից գեղեցիկ գույն ունեն: 

 Հ.ԳԱյս աշխատանքն ինձ շատ բան է տալիսես ինձ երջանիկ եմ զգումԲայց այնխլում է իմ    ողջ ժամանակըԱնձնական կյանքին ոչինչ չի մնում...»,- եզրափակումէ վարսահարդարը: