Արմենչիկը կոմֆորմիստ է


20:01 , 25 մարտ, 2013

Արմենչիկը կոմֆորմիստ է. ցանկացած շրջապատում նա կգտնի ընդհանուր լեզուև համախոհներ: Չի սիրում մտավոր ու ֆիզիկական դժվարություններ: Տքնաջան աշխատանքն ու դժվարին փորձությունները հեռու են նրա խառնվածքից: Պատահական չէ, որ Արմենչիկի տիպի դեմքով մարդկանց շրջանում հաճախկարելի է հանդիպել գործազուրկների:

Մեր հերոսի առանցքային թերությունը ծուլությունն է: Արմենչիկը դժվարությամբ է աշխատանքի անցնում և հաճախ սկսած գործն ավարտին չի հասցնում: Նա դանդաղաշարժ է և էներգետիկ պաշարների պակաս ունի: Ոչ ակտիվ կյանքի սիրահար է, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա: 

 Ընդհանուր մաշկի բնույթից ակնհայտ է, որ Արմենչիկը մսալի և յուղալի կերակուրների սիրահար է, սնվում է բավականին անկանոն, ինչը կարող է մարսողական խնդիրների պատճառ դառնալ: Կենսակերպի հետ կապված հաջորդ թերությունը քնելու սխալ ռեժիմն է: Արմենչիկը քնում է անկանոն ու երկար: Բավականին լավ վիճակում է նյարդային համակարգը. նրան շրջանցում են տարատեսակ սթրեսներն ու տրամադրության հաճախակի անկումները:

Դիտարկելով շրթունքները` պետք է նշել, որ Արմենչիկը քչախոս է. ավելի շատ գերադասում է լսել դիմացինին: Տեսակով լիդեր չէ և աչքի չի ընկնում առաջնորդին բնորոշ հատկանիշներով: Ընկերական հարաբերություններում աչքի է ընկնում առանձնակի նվիրվածությամբ: Շրթունքները նաև հուշում են, որ երգչի զրույցների հիմնական թեման ծիծաղաշարժ պատմություններն են. նրան անհետաքրքիր են ինտելեկտուալ զրույցներն ու փիլիսոփայական մտքերը:

Դիտարկելով Արմենչիկի աչքերը` պետք է փաստել, որ նա շատ խոցելի է, քանի որ հակված է վստահելու մարդկանց: Դյուրահավատ է և հաճախ է ընկնում շրջապատի ազդեցության տակ: Մեր հերոսը հումանիստ` մարդասեր է և հարգալից բոլորի հանդեպ: Արմենչիկը սիրառատ է և հաճախակի է սիրահարվում: Առհասարակ, նրա տիպի մարդիկ բավականին ուշ են ամուսնանում:

 

 Շարունակելով վերլուծել աչքերը` պետք է նշել, որ Արմենչիկը առանձնակի կամային հատկանիշներով աչքի չի ընկնում: Դա բացատրվում է նրանով, որ, լինելով կոմֆորմիստ, հեշտ կյանքի սիրահար, չի զգում ուժերը լարելու անհրաժեշտություն: Մեր հերոսը նաև բացարձակապես զուրկ է երևակայությունից: Արմենչիկը միօրինակ է իր գործողություններում, ուստի նրա պահվածքը կանխատեսելի է: Միևնույն ժամանակ նման պարզությունը առանձնակի հմայք է հաղորդում նրան:

Քթի ձևը հուշում է, որ Արմենչիկն իսկական ծախսարար է: Նա բացարձակապես ունակ չէ գումարներ խնայելու. բավականին շռայլ է և միշտ պատրաստ` ֆինանսապես աջակցելու մտերիմներին:

Հոնքերը, որոնք խոսում են տեսողական ինտելեկտի մասին, փաստում են, որ նա ցրված է: Ֆիլմերի ընտրության հարցում հարկ է նշել, որ Արմենչիկը նախապատվությունը տալիս է պարզ ու դինամիկ սյուժեով մարտաֆիլմերին ու կատակերգություններին:

Ընդհանուր դիմածնոտային կառուցվածքից ակնհայտ է, որ նա արդարամիտ է ու անկողմնակալ: Բացարձակապես չգիտի ստել և եթե հանգամանքների բերումով փորձում է ստել, իսկույն կարմրում է ու  «մատնում» իրեն: Նա մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունն ու անմիջականությունը, իսկ սուտն ընդունում է որպես անձնական վիրավորանք:

 

 Արմենը բարյացակամ անհատականություն է, և նրա խառնվածքին խորթ է նախանձը: Գիտի ուրախանալ մտերիմների հաջողություններով, տանել չի կարողանում, երբ իր ներկայությամբ չարախոսում են ուրիշներին: Առաջատար դիմագետները նշում են, որ Արմենչիկի տիպի մարդիկ միշտ խուսափում են կոնֆլիկտային իրավիճակներից, վիճաբանություններից ու սկանդալներից: Խաղաղասեր են: Նաև նշվում է, որ այսօրինակ մարդիկ, հատկապես մանուկ հասակում, բավականին անինքնավստահ են լինում: Մեր հերոսը նախաձեռնող չէ և շարժվում է հստակ ու պարզ մեխանիզմներով: Արկածախնդրությունն ու ռիսկը ևս բնորոշ չեն այս տիպի մարդկանց:

Մնում է ավելացնել, որ չնայած ծուլությանն ու կամային հատկանիշների բացակայությանը` Արմենին միշտ ուղեկցում է հաջողությունը: Ֆորտունան` ճակատագիրը, միշտ բարեհաճ է գտնվել նրա հանդեպ և, ըստ երևույթին, հաջողությունը դեռ երկար կուղեկցի նրան: