Վրաստանում աշխատանքից ազատել են ադրբեջանական էթնոսի գոյությունը հերքող ուսուցչուհուն


19:31 , 5 մայիս, 2017
Armlur.am-ը գրում է.
Վրաստանի Մառնեուլի շրջանի դպրոցներից մեկում աշխատանքից ազատել են ուսուցչուհի Նանա Բակուրաձեին այն բանի համար, որ նա կասկածի տակ է դրել ադրբեջանական էթնոսի գոյությունը՝ ասելով, որ ադրբեջանցիները պատկանում են պարսից էթնոսին:
 Ուսուցչուհու խոսքերը դժգոհություն են առաջացրել ադրբեջանցի աշակերտների շրջանում, ովքեր ձայնագրել են Բակուրաձեի խոսքերն ու տեղադրել համացանցում: Ձայնագրությունը մի քանի օրվա ընթացքում Վրաստանի ադրբեջանական համայնքի ամենաքննարկվող թեման է դարձել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: