17:42 , 25 մարտ, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Իհարկե, ի սկզբանե հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մեծ մասը հավանության չէին արժանանելու հենց միայն այն պատճառով, որ նախագահը վերոնշյալ դրույթների մասին արդեն առիթ ունեցել էր իր գնահատականը ներկայացնելու: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման նախագահը որակել էր հակասահմանադրական, իսկ ինչ վերաբերում է մի շարք պաշտոնյաների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկվող անձանցով փոխարինելու հարցին, ապա նրանց նշանակումն իրականացվում է Ազգային ժողովի կողմից (Վերահսկիչ պալատի նախագահ, գլխավոր դատախազ և այլն):
Նախագահը դրական է արտահայտվել ընդդիմությանը լուրջ վերահսկման գործառույթներ տրամադրելու հարցին: Չնայած Ր. Հովհաննիսյանի առաջարկած մի շարք առաջարկների հետ ունեցած անհամաձայնությանը՝ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար:
Երկրորդ անգամ հանդիպելու ու երկխոսություն ծավալելու համար նախագահը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը՝ վերադառնալ ռացիոնալ դաշտ:
Եթե գործընթացները տրամաբանական ուղիով ընթանան, ապա առաջիկայում ականատես կլինենք Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նոր հանդիպմանը: